Հայտնի Toyota GT86 սպորտքարի նոր սերնդի մոդելը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Mazda MX-5 Miata-ի հարթակի վրա: Նույն հարթակի հիման վրա կկառուցվի նաեւ վերածնված Fiat 124 Spider-ը:
Ըստ Informing-ի, օգտագործվելիք հարթակի մասով ճապոնական ավտոկոնցեռնը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Այստեղ մի քանի տարբերակ են դիտարկում, այդ թվում՝ սեփական հարթակի մշակման տարբերակը: Սակայն Mazda-ի հետ համագործակցության օգտին են խոսում ոչ միայն տեխնիկական, այլեւ ֆինանսական փաստարկները:
Եթե նախագիծը, ամեն դեպքում, հաստատվի, Mazda-ի հարթակի վրա կհավաքվեն նաեւ Subaru BRZ-ն ու Scion FR-S-ը:





























