Պարզվում է՝ փոփ երաժշտության պատմության ամենակուռքային սանրվածքն Էլվիս Փրեսլիին է: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հարցման արդյունքները: Thorpe Park Resort-ի հետազոտությանը 1.500 մարդ է մասնակցել:

Նշվում է, որ Փրեսլիին հաջողվել է առաջ անցնել երաժշտական բազմաթիվ լեգենդներից, այդ թվում՝ Էմի Ուայնհաուսից եւ Բոբ Մառլիից, որոնք զբաղեցրել են, համապատասխանաբար, երկրորդ եւ երրորդ տեղերը:

Չորրորդ հորիզոնականում Դեւիդ Բոուին է, հինգերորդում՝ Լեդի Գագան: Վեցերորդ հորիզոնականը զբաղեցրել է The Prodigy-ից Քիթ Ֆլինթը: Լավագույն տասնյակը եզրափակում են Մայքլ Ջեքսոնը, Դեբբի Հարրին, Թինա Թյորները եւ Շերը:

Ըստ Gazeta-ի, հարցվածները նշել են նաեւ փոփ երաժշտության պատմության վատագույն սանրվածքները: Հակավարկանիշի առաջին տեղում Jedward դուետն է, երկրորդում՝ Շինեյդ Օ՛Քոնորը, երրորդում՝ Ջասթին Բիբերը, չորրորդում՝ Էդ Շիրանը: Նրանց հետեւում են Մայքլ Բոլթոնը, Bee Gees խումբը, Մայլի Սայրուսը, Meatloaf-ի, Սինդի Լոպերը եւ The Cheeky Girls-ը:

Հարցվածների ավելի քան մեկ հինգերորդը փոխել է սանրվածքը, երբ իր փոփ-կուռքը ներկայացել է նոր կերպարով: Հայտնիների ոճը փորձել են պատճենել հարցված տղամարդկանց 43%-ը եւ կանանց 33%-ը: