Չինական ռեյշի սունկն (ganoderma lucidum) այս երկրի խոհանոցում դելիկատես է համարվում, սակայն մինչեւ հիմա հայտնի չէր ավելորդ քաշի դեմ պայքարելու դրա հրաշալի հատկության մասին: Թայվանցի գիտնականները հանգել են եզրակացության, որ ռեյշի սնկերում նյութ կա, որը չեզոքացնում է բորբոքումը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը եւ այլ վտանգավոր բաներ, որոնք կապված են սխալ սնվելու հետ:

Ըստ Kedem-ի, այս սունկն այնպես է փոխում աղիքների միկրոֆլորան, որ օրգանիզմը սկսում է ինքնուրույն կարգավորել յուրացված եւ կուտակված ճարպերը եւ դուրս է բերում ավելորդները: Սնկի այս հատկությունը բացահայտել են մկների մասնակցությամբ անցկացված փորձի ժամանակ, որոնց մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդով են կերակրել:

Երկու ամիս անց կենդանիների այն խումբը, որը սննդի հետ միասին այդ սունկն է ընդունել, աննշան քանակությամբ ավելորդ քաշ է հավաքել: Գիտնականները վստահ են, որ մարդկանց դեպքում ռեյշի սունկը նույն ազդեցությունը կարող է ունենալ, հարկավոր է միայն ճիշտ չափաքանակ ընտրել: