Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին» բեսթսելլերի շարունակությունը՝ «Գնա պահակ դիր» վեպը, լույս կտեսնի նաեւ ռուսական ԱՍՏ հրատարակչությունում։ Այս մասին հայտնում են հրատարակչության մամուլի ծառայությունից։

Նոր վեպի վաճառքը ԱՄՆ-ում եւ Կանադայում կսկսվի 2015թ. հուլիսի 14-ին։ Առաջին տպաքանակը կկազմի 2 մլն նմուշ։ Ռուսերեն թարգմանությունը հասանելի կդառնա սեպտեմբերին։

Այս գիրքը Լին գրել է դեռ նախքան «Սպանել ծաղրասարյակին» բեսթսելլերը։ «Այստեղ խոսքը Սքաութի մեծացած հերոսուհու մասին է։ Իմ խմբագիրը հիացած էր նրա մանկության մասին պատմություններով եւ համոզեց ինձ վեպ գրել, որը ես կոչեցի «Սպանել ծաղրասարյակին»,- ասում է Լին։

Նոր վեպում գործում են նույն հերոսները, պարզապես նրանք արդեն ավելի հասուն տարիքում են։