Miramax կինոընկերությունը գնորդ է փնտրում: Այդ մասին հաղորդել է Variety-ն՝ հղում կատարելով աղբյուներին, ովքեր ծանոթ են իրավիճակին:
Կինոընկերությունը լայն ֆիլմադարան ունի, որն իր մեջ ներառում է շուրջ 700 ֆիլմեր, այնպիսին, ինչպիսին են «Նյու-Յորքի հանցախմբերը» և «Սիրահարված Շեքսպիրը»: Ըստ աղբյուրների տվյալների՝ ընկերությունը մտադիր են վաճառել 1 մլրդ դոլարով: Ներկայիս սեփականատերերը հրաժարվել են մեկնաբանել գործարքի վերաբերյալ տեղեկությունները՝ հաղորդում է Gazeta-ն:
Lionsgate կինոընկերության մոտ կանգնած դեմքերը վստահ են, որ Miramax-ը բարձրացրել է արժեքը, քանի որ այն կեսով ավելի քիչ է գնահատվում: Վերլուծաբանները դժվարանում են նշել կինոընկերության արժեքը, քանի որ վերջին տարիներին Miramax-ի եկամուտների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա:





























