Instagram եւ Facebook սոցցանցերի պատճառով կոլեկցիոն ավտոմեքենաների որոշ մակնիշներ 420%-ով թանկացել են: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով BlackBook-ին:
Aston Martin DB5 Coupe-ը, Ferrari 250 GTL-ը եւ Mercedes-Benz 300SL Gullwing-ը ռետրո-ավտոմեքենաների կուռքային մակնիշներ են: 2008 թվականից դրանց գինը տարեկան շուրջ 60%-ով թանկացել է: Փորձագետների կարծիքով, դա կապված է այն հանգամանքի հետ, որ հայտնիները սոցցանցերում հաճախ են իրենց կոլեկցիոն ավտոմեքենաների լուսանկարներ հրապարակում՝ այդպիսով օգտատերերի շրջանում թրենդ ստեղծելով:
Ըստ Gazeta-ի, եզակի մեքենաների գների աճը կարող է կապված լինել հարուստ մարդկանց տարիքի կրճատման հետ: 20-30 տարեկանների շրջանում ավելի շատ միլիոնատերեր կան, եւ նրանց համար բնական է գնումներ կատարել՝ կողմնորոշվելով նրանով, ինչ տեսնում են ճանաչված բջջային հավելվածներում:





























