Մոսկվայի մետրոպոլիտենը նոր կարգ է մշակել, որն աշխատակիցներին արգելում է բեղ եւ մորուք ունենալ: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:
Նշվում է, որ նախ արտաքին տեսքի պահանջ կներկայացվի անվտանգության ծառայության աշխատակիցներին: Նրանց կպարտավորեցնեն նաեւ հագնել կապույտ ժիլետ եւ չեզոք գույնի դասական կոստյում: Աքսեսուարներից տղամարդիկ կարող են կրել միայն ժամացույց եւ ամուսնական մատանի, իսկ նրանց մազերի երկարությունը չպետք է գերազանցի 5 սմ-ը: Կարգելվեն նաեւ դաջվածքները. աշխատակիցները ստիպված կլինեն դրանք թաքցնել հագուստի տակ:
Կանայք կպարտավորվեն հրաժարվել վառ դիմահարդարումից եւ մատնահարդարումից, մեծ զարդերից: Վարսերը պետք է հավաքված լինեն:





























