Apple-ը բանակցում է BMW ընկերության հետ` բավարիական ավտոկոնցեռնի  i3 մոդելի հիման վրա իր սեփական էլեկտրոմոբիլը ստեղծելու շուրջ, հայտնում է գերմանական Manager Magazin ամսագրի կայքը:

2015 թ փետրվարից սկսած  պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ   ընկերությունն ակտիվորեն հետաքրքրվում է ավտոմեքենաշինության ոլորտով ու  զբաղված է  Տիտան նախագծի մշակումով, որում  ներառված են  կորպորացիայի հարյուրավոր աշխատակիցներ:  Apple-ն արդեն ավտոարտադրողների համար CarPlay անվանումով ծրագրային ապահովում է մշակում, հայտնում է  Gazeta-ն: