Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 29-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում` խաղատների մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 61 OU 676 (վարորդ` Ա. Գ.) եւ «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի 461 OP 61 համարանիշների (վարորդ` 58-ամյա Հ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով ՃԿԱԿ օպերատիվ խմբի ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ անջատել մարտկոցները: