Ադրբեջանի նախագահը քաղաքական կամք չունի ոչ պատերազմ սկսելու, ոչ էլ խաղաղ կարգավորման գնալու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» քաղաքականության սեմինարի ժամանակ ասաց «Համաձայնություն» քաղաքական հետոզոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի ձեռքով ապակայունացնել իրավիճակը շփման գծում։ Անձամբ ես կարծում եմ, որ Ալիեւը այնքան ժամանակ չունի, որ գնա պատերազմ, կամ լուրջ բանակցություններ վարի։ Բայց հույսեր կան, որ նրան հնարավոր կլինի որոշակիորեն զսպել»,- ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ Սաֆարովի կատարած ոճրագործությունն է եղել ՌԴ-ի կողմից պատվիրված, քանի որ նրանց ձեռնտու չեն բանակցությունները։

«Եվ հենց Սաֆարովի քայլից հետո պարզ էր, որ բանակցային գործընթացներ չեն լինելու։ Մինչդեռ ես կարծում եմ՝ հնարավոր կլինի բանակցությունների միջոցով լուծել Ղարաբաղյան հարցը»,- ավելացրեց նա։