Ամերիկյան Կոլորադոյում վայրի սեւ արջը հարձակվել է «Colorado Cherry Company» հրուշակագործարանի վրա եւ լիուլի կարկանդակ կերել: Ըստ Fox31 գործակալության, արջը պահեստ է մտել գիշերը՝ կոտրելով ապակին: Նա 24 հատ բալով, 14 խնձորի կարկանդակ է կերել, պատռել է շաքարավազի եւ կակաոյի պարկերը, այնուհետեւ հեռացել՝ իր հետ եւս երկու տուփ կարկանդակ տանելով, որոնք մուտքի մոտ դեն է նետել:
Kedem-ի փոխանցմամբ, տեսահսկման խցիկները չեն նկարահանել կենդանուն, բայց ոչ ոք կասկած չունի, դա գողն արջն է: Կոլորադոյի մերձակայքում նրանք շատ են, եւ շատերը չեն վախենում գիշերը քաղաք մտնել:





























