Ռոման Աբրամովիչը 10 միլիոն դոլար է ներդրել ապահովագրական ընկերությունների համար ճանապարհներին վարորդների պահվածքի վերլուծությամբ զբաղվող ամերիկյան սթարթափի մեջ, տեղեկացնում է «Վեդոմոստին»։
Driveway ընկերությունը մշակել է մի համակարգ, որն ապահովագրված վարորդների սմարթֆոններից տարբեր ցուցիչներ է հավաքում (շարժման արագություն, շրջադարձերի կտրուկություն, գիշերային ժամերին ավտոմեքենաների հաճախություն եւ հեռավորություն) եւ վերլուծում է դրանք, որպեսզի դրա հիման վրա ճշտվի ապահովագրության գինը։
Driveway-ի հիմնադիր Իգոր Կացմանի խոսքով, 2010-ին աշխատանքը սկսելուց ի վեր, Driveway համակարգն արդեն հասցրել է տվյալներ հավաքել մոտ 500 միլիոն մղոն ընդհանուր երկարությամբ ուղեւորության վերաբերյալ։




























