«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված ավիահարվածները, որոնք հասցնում են կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, հանգեցնում են հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան, գրում է The Independent-ը:

Լրագրողների հետ զրույցում նման եզրակացություն են արել Airwars անկախ ընկերության ներկայացուցիչները, որոնք զբաղվում են ԻՊ-ի դեմ ուղղված ավիահարվածների արդյունավետության ուսումնասիրությամբ:

Վերլուծաբանների տեղեկատվությամբ, 57 ավիահարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 459 խաղաղ բնակիչ: Բացի այդ, «բարեկամական հարվածներից» մահացել է առնվազն 48 իրաքցի զինծառայող: