Մոսկվայում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, հայտարարել է, որ ստացած «Համերաշխություն» մրցանակը (մեկ մլն եվրո) որպես օգնություն կհատկացնի Ուկրաինային եւ ի աջակցություն անկախ լրագրության, գրում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ Լեհաստանի կառավարության հիմնած «Համերաշխություն» մրցանակը նրան կփոխանցվի այսօր՝ օգոստոսի 4-ին:
«Ես մրցանակի առաջիկ մասը՝ 250 հազար եվրո, կփոխանցեմ Բորիս Նեմցովի հիմնադրամին, 50 հազար եվրոն՝ Լեհաստանում կրթական տուրի, իսկ 700 հազար եվրոն կտրանադրեմ բարեգործությանը եւ «Արեւելյան գործընկերության» երկրներում անկախ լրագրության աջակցությանը»,-ասել է Նեմցովան՝ հստակեցնելով, որ միջոցների մեծ մասն ուղղված է Ուկրաինայում բարեգործական նպատակների:
Նշենք, որ Ժաննա Նեմցովան օգոստոսի 6-ից կաշխատի Բոննում Deutsche Welle-ի ռուսական խմբագրությունում որպես թղթակից:




























