Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 3-ին, ժամը 18.40-ին, բերման են ենթարկել 53-ամյա Արմենակ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենակ Ա.-ն օգոստոսի 2-ին, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով 1957 թ. ծնված Քնարիկ Մ.-ի տուն ազատ ելումուտ ունենալու հանգամանքից` ննջասենյակի պահարանի վրայից գողացել է գումար, որի մի մասը օգոստոսի 3-ին Քնարիկ Մ.-ի պահանջով հետ է վերադարձրել:

Կատարվում է հետաքննություն: