Ռուսաստանը Թուրքիային երկու առաջարկ է ուղարկել «Հարավային հոսք»-ի շուրջ միջկառավարական համաձայնագրերի վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Էներգետիկայի նախարարությունից:

«Մենք Թուրքիային երկու առաջարկ ենք ներկայացրել: Մեկը՝ մի գծի, երկրորդը՝ չորս գծերի մասով: Ներկայում թուրքական կողմը դիտարկում է առաջարկները»,- ասել է նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հուլիսի վերջին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մեկ-երկու շաբաթվա ընթացքում միջկառավարական համաձայնագիր ստորագրել «Հարավային հոսք»-ի մի գծի շուրջ:

Նույն ընթացքում նաեւ հաղորդվում էր, որ «Հարավային հոսք»-ի մյուս գծերի շուրջ միջկառավարական համաձայնագիրը, որոնք, ինչպես սպասվում է, պետք է գազ մատակարարեն Եվրամիության երկրներին, առանձին փաստաթուղթ պետք է ներառի:

Մինչ այդ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, օգոստոսի 3-ին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ասել էր, որ ՌԴ-ն հարցում է ուղարկել գազատարի չորս գծերի վերաբերյալ: