Նավթի գների նվազման ֆոնին ՌԴ-ում դոլարի փոխարժեքը կրկին անցել է 64 ռուբլուց: Այդ մասին են վկայում Մոսկվայի բորսայում գործարքների տվյալները:
Դոլարի փոխարժեքն աճել է 1,24 ռուբլով՝ հասնելով 64,06 ռուբլու, իսկ եվրոյի փոխարժեքն աճել է 1,5 ռուբլով՝ հասնելով 70,7 ռուբլու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 1,33 տոկոսով՝ հասնելով 49,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





























