Չինաստանի Տյանցզին նավահանգստային քաղաքում պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 85-ի։ Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղաան իշխանություններին։ Ավելի վաղ խոսվում էր 56 զոհերի մասին։
Պայթյունը տեղի էր ունեցել Չինաստանի արևելքում՝ Տյանցզին նավահանգստաարդյունաբերական քաղաքում՝ «Ժույհայ» ընկերության լոգիստիկ պահեստում, չորեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:30-ին։ Ականատեսների վկայությամբ, պայթյունի ալիքը ջարդել է բնակելի տների ապակիները երկու կիլոմետր շառավղով և վնաս է հասցրել ավելի քան հազար մեքենայի։ Պայթյունից անմիջապես հետո, որի հզորությունը գնահատվում է 3 տոննա տրոտիլային համարժեքով, դեպքի վայրում հզոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհից հետո պահեստում ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի։




























