Մի քանի հարյուր մարդ դուրս են եկել Նյու Յորքի Թայմս Սքուեր՝ կրկնելու ռչակավոր համբույրը, որ արվել էր 1945թ.՝ Ճապոնիայի դեմ հաղթանակի օրը։
Ակցիայի մասնակիցներից շատերը հագնվել էին այնպես, ինչպես լուսանկարում, եւ փորձել են առավելագույնս հստակ վերարտադրել պատկերված դիրքը։
Հրապարակում տեղադրվել է լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտի նկարած զույգի հսկայական քանդակը։ Միջոցառմանը Երկրորդ աշխարհամարտի բազում վետերաններ են մասնակցել։
1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հայտարարեց կապիտուլյացիայի մասին։ Նույն օրը Թայմս Սքուերում մոտ 2 մլն մարդ էր հավաքվել։ Միջոցառման ժամանակ լուսանկարիչը նկարել էր նավաստու եւ բուժքույրի համբույրը։





























