ԱՄՆ-ի ռազմական օդուժի հրամանատարությունը մտադիր է Եվրոպա ուղարկել 12 ռեակտիվ գրոհային ինքնաթիռ А-10, որոնք պիտի դուրս գրվեին և փոխարինվեին գրոհային B-1 և F-35 ինքնաթիռներով, գրում է The Fiscal Time-ը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերոհիշյալ գրոհայինները պիտի ամրապնդեն ՆԱՏՕ-ի խմբավորումը Ռուսաստանի կողմից ագրեսիայի պարագայում, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ռուսաստանին սպառնալիք է համարում Եվրոպայի համար։ Բայց և ավելացրել է, թե չի հավատում Բալթյան երկրներում ռազմական գործողությունների անմիջական սպառնալիքին։





























