ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել իշխանություններից։

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ասվում է. «Այսօր կեսօրին, մոտավորապես ժամը 12:50-ին, Հայաստանի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրեց, որ զանգ է ստացվել առ այն, որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ կա տեղադրված: Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ Արտակարգ իրավիճակների ծառայությունը արագ ժամանեցին դեսպանատուն, համոզվելու որ այն վտանգված չէ: Ոստիկանության հետ համակարգված աշխատանքներից պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին արագ եւ արդյունավետ արձագանքելու համար եւ շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am—ը, օգոստոսի 15-ին, ժամը 12.48-ին ՏԿԱԻՆ–ում  տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:

NEWS.am-ին դեսպանատան աշխատակիցները պատմել էին, որ փրկարարների որոնողական աշխատանքների ընթացքում տարհանել են դեսպանատան բոլոր աշխատակիցներին։