Եթե ձեզ բռնաբարում է հակառակորդը, մի ընդդիմացեք, ավելի լավ է փորձեք հաճույք ստանալ։ Օգոստոսի 19-ին այսպիսի հայտարարությամբ սկսեց իր հանդիպումը լրագրողների հետ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ռոսաստանի միջեւ արձանագրություններ ստորագրելու փաստը, որով փոփոխություն է մտցվում Հայաստանի տարածքում ռուսական բազայի տեղակայման վերաբերյալ համաձայնագրի մեջ։
Նրա խոսքով, Հայաստանը չէր կարող հրաժարվել այդ առաջարկությունից:
«Ռուսաստանը հայտարարում է, որ դեռ կես դար էլ այստեղ է լինելու եւ ոչ մի տեղ չի գնա։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանում կարեւոր գործոն է Ռուսաստանի համար»-նշեց Ադիբեկյանը։
Սոցիոլոգի կարծիքով, աշխարհում չկա մեկ այլ տեղ, ուր այսպես սուր միմյանց կբախվեն աշխարհաքաղաքական տարբեր ուժերի շահերը։ «Քաղաքական թատերաբեմում այս կամ այն ձեւով առկա են բոլոր մեծ խաղացողները։ Օրինակի համար Չինաստանն արդեն սկսում է կատարել որոշակի քայլեր։ Չինաստանը դեմ է թուրքական առանցքի ստեղծմանը, քանի որ խնդիրներ ունի ույղուրների հետ, ովքեր թյուրքախոս ժողովուրդ են։
Իսրայելն էլ իր հերթին իմացել է թուրքական ընկերության գինը։ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց ցեղապսանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն անհնար կլինի, եթե հրեական լոբբին դեմ լինի, սակայն, ինչպես տեսնում ենք, գործընթացն ակտիվացել է»,-նշեց սոցիոլոգը։
Նրա կարծիքով, Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովասում դուր չի գալիս ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին, ինչպես նաեւ Եվրամիությանը, Թուրքիային ու Վրաստանին։ «Ոչ ոք չի ուզում, որ էներգետիկ միջանցքները գտնվեն Ռուսաստանի վերահսկողության տակ»-հայտարարեց նա։ Ամփոփելով Ադիբեկյան ասաց, որ հայկական յուրաքանչյուր երկրորդ ընտանիք հարազատներ ունի Ռուսատանում։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը Հայաստանի համար ամենաընդունելի դաշնակիցն է, ումից այսօր շատ բան է կախված։ Հետեաբար նրա ռազմական ներկայությունն ավելի լավ է, քան բացակայությունը»։



























