Սակարկությունների բացման ժամանակ Շանհայի ֆոնդային բորսայի ինդեքսն ընկել էր 6․4 տոկոսով, հասնելով 3․004․13 կետի։

Սա արդեն իրար հաջորդող երկրորդ անկումն է։ Օգոստոսի 23-ին գործակիցը նվազել էր մոտավորապես 9 տոկոսով՝ առաջացնելով տագնապ ամբողջ աշխարհում։

Ընդ որում Չինաստանի ԿԲ-ն օգոստոսի 24-ի առավոտյան միջբանկային շուկա է դուրս բերել 150 միլիարդ  յուան (մոտավորապես 23․4 միլիարդ)։ Ինչպես եւ նախորդ շաբաթ ՝ ֆինանսական ներարկումները քիչ օգուտ են բերել, հայտնում է Ինտերֆաքսը։