Ռուսաստանի մաքսային ծառայությունը կմշակի կանոններ, որոնցով պետք է գործեն նրա աշխատակիցները՝ պատժամիջոցային սննդամթերքը ոչնչացնելիս։

Մաքսային ծառայության աշխատակիցների համար կանոնների մշակման մասին տեղեկությունը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունների պորտալում՝  երեքշաբթի օրը, օգոստոսի 25-ին։ Փաստաթղթի նախագծի տեքստը պորտալում դեռ տեղադրված չէ։

Գործադիր իշխանության մարմիններից ու ԴՄԾ պաշտոնատար անձանից բացի փաստաթուղթը վերաբերելու է նաեւ այն ֆիզիկական անձանց շահերին, որոնք ներկրման համար արգելված ապրանքների տերերն են, հայտնում է մաքսային ծառայությունը, հաղորդում է РБК-ն։

Հուլիսի 29-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրաման, համաձայն որի   հակապատժամիջոցների շրջանցումով ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Չեռնոգորիայից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից ու Ուկրաինայից  Ռուսաստան  ներկրված գոյւղատնետսական ապրանքատեսակները, հումքն  ու պարենամթերքը ենթակա է  ոչնչացման։ Կառավարությունը թույլ է տվել բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնել արգելված սնունդը՝ բայց տեսագրված ու ականատեսների ներկայությամբ։