Մի քանի սահմանապահ կետերի փակումից հետո Կոլումբիան եւ Վենեսուելան խորհրդակցությունների նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին։

Անցած շաբաթ մաքսանենգների հարձակումների կապակցությամբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ իրադրություն էր հայտարարել Կոլումբիային սահմանակից ռեգիոնում։

Մադուրոն հայտնել է, որ սահմանների վրա այդ հարձակումների հետեւանքով վիրավորում է ստացել երեք զինվորական ու մեկ խաղաղ բնակիչ։ Ավելի քան հազար կոլումբիացինեեւ արտաքսվել են Վենեսուելայից։

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն էլ իր հերթին հայտարարել է, որ չի կարող հանդուրժել նման վերաբերմունք իր երկրի քաղաքացիների նկատմամբ։

Ինչպես նշում է «Ինտերֆաքսը»՝ մաքսանենգները սովորաբար գնում են էժանագին վենեսուելական ապրանքներ, որպեսզի հետո դրանք սահմանից այն կողմ ուղարկեն ու շահավետ վաճառեն Կոլումբիայում։