Եթե փոփոխությունները Ռուսաստանին դուր չեն գալիս, ուրեմն մենք ճիշտ ճանապարհով ենք գնում։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ռուսաստանն իր բազմամյա անփոփոխ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ է Ուկրաինայի Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման մասով փոփոխություններ անցկացնելուն։ Ո՞վ է առաջին հերթին դեմ Սահմանադրական փոփոխություններին։ Պուտինը։ Ռուսաստանը։ Նա ցանկանում է, որպեսզի մենք իր հետ համաձայնեցնենք, թե ինչպես է պետք ապակենտրոնացնել իշխանությունը։ Կներեք ինձ, բայց ես թույլ չեմ տա, որպեսզի Սահմանադրությունը դրսից թելադրեն»,- հայտարարել է նա եւ նշել, որ եթե փոփոխությունները Ռուսաստանին դուր չեն գալիս, ուրեմն իրենք ճիշտ ճանապարհով են գնում, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։





























