Աֆղանստանի արեւմուտքում ավելի քան 100 աղջիկ հիվանդանոց է տեղափոխվել տոքսիկ գազից թունավորման հետեւանքով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալներին:

Միջադեպը տեղի է ունեցել Հերատ գավառի կանանց գիմնազիայում: Ոստիկանությունը կարծում է, որ զանգվածային թունավորումը կապված է  աֆղանական ծայրահեղ պահպանողականների շարժման հետ, որոնք հանդես են գալիս կանանց կրթություն ստանալու իրավունքի դեմ: Պաշտոնական տվյալների համաձայն, հիվանդանոց է հասցվել  124 աղջիկ, որոնց մեծ մասն արդեն դուրս է գրվել, փոխանցում է Gazeta-ն: 

Տեղի նահանգապետը կարծիք է հայտնել, որ պատահարի համար մեղավոր են գործող իշխանությունների հակառակորդները: