Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումային օրենքի նախագիծ է ներկայացրել ԱՊՀ անդամ-պետությունների արժութային ինտեգրված շուկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», համաձայնագիրը ստորագրել են վեց պետություններ՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը 2012թ. Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

Փաստաթուղթը պատրաստվել է 2009-2010թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու ԱՊՀ երկրների համատեղ միջոցների շրջանակներում:

Այսպիսով, համաձայնագրի մասնակիցների միջեւ արժութային գործողությունները կարող են կատարվել առանց դոլարի կամ եվրոյի միջանկյալ հաշվարկման: