Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական բնագավառում հայ-բրիտանական համագործակցության ներկայիս մակարդակը` շնորհակալություն հայտնելով դեսպան Լիչին Հայաստանում իր գործունեության ընթացքում այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: