Տորոնտոյի հայկական կենտրոնում սեպտեմբերի 8-ին կայացած համայնքային հավաքի ընթացքում Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին հայտարարել է, որ եթե առաջիկա հոկտեմբերին կայանալիք ընտրություններին պահպանողական կուսակցությունը կրկին իշխանության գա, որոշում են կայացնելու Հայաստանում Կանադայի հյուպատոսարան բացելու մասին:

«Հորիզոն» պարբերականի փոխանցմամբ, նախարարը նաեւ նշել է, թե հյուպատոսարանին կից հիմնվելու է կանադական առեւտրային գրասենյակ, որի նպատակն է լինելու Կանադայի եւ Հայաստանի միջեւ առեւտրական գործակցության զարգացումը: 

Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչների, Սիրիայից եւ Իրաքից փախստականների հետ հանդիպմանը նախարարը նաեւ նշել է, թե Կանադան ընդհանուր առմամբ 25 հազար փախստականներ է ընդունել այդ երկրներին: «Հուզված էի Սիրիայից եւ Իրաքից ժամանած տասնյակ հայերի հետ շփումից»,- գրել է Քենին հանդիպումից հետո: