Սեպտեմբերի 21-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այդ թվում նաեւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար:
Իր հերթին նախարար Չիտչիանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն տարբեր ոլոտրներում: Նա հավելեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների մեծ մասը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին, որպես Իրանի էներգետիկայի նախարար եւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պարտավորված է աջակցել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Անդրադարձ կատարվեց երկկողմ համատեղ ծրագրերին, մասնավորապես` էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրի ՀԷԿ-ի, ավտոճանապարհաշինության եւ երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերին: Քննարկվեցին Արաքս գետին վերաբերող բնապահպանական խնդիրներ:




























