Ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնի հետ ճեպազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին սկսել է խաղալ իր որդու շան հետ: Այս մասին հաղորդում է Life News-ը:

Ճեպազրույցի ամբողջ ընթացքում Սահակաշվիլին անընդհատ շեղվել է: Նա մի քանի անգամ մոտ է կանչել օգնականներին եւ առաջինն է ոտքի կանգնել, երբ լրագրողներն ավարտել են հարցադրումները:

Օդեսայի նահանգապետն առաջին անգամ չէ, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ աչքի է ընկնում արտասովոր վարքով եւ արտաքին գործոններին ոչ միանշանակ արձագանքով: