Այցով Վաշինգտոնում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից աղավնու քանդակ եւ ամերիկյան սրբոց տան բանալին է նվեր ստացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թռչող աղավնին՝ խաղաղության միջազգային խորհրդանիշն ու Սուրբ Հոգու քրիստոնեական խորհրդանիշը, պետք է մարմնավորի բոլոր թշվառների մասին Պապի հոգատարությունը:
Քանդակը ստեղծել են հատուկ Պապին նվիրելու համար, դրա ներսում ամրացված է Ազատության արձանը: Քանդակի փայտե պատվանդանի վրա Օբաման մակագրություն է թողել:





























