Անազատության մեջ ապրող ամենածեր ընձառյուծը սեպտեմբերի 23-ին նշել է իր ծննդյան օրը, նա դարձել է 24 տարեկան: Այվորի անունով գազանի հասցեին շնորհավորանքներ է հրապարակվել  Գինեսի ռեկորդների գիրքը իր Twitter-ում:

Ավելի վաղ Guinness World Records կայքում նշվել էր, որ ընձառյուծն ապրում է Frazier Park-ում (Քալիֆորնիա, ԱՄՆ):

Այվորին կինոյի ու հեռուստատեսության աստղ է: Նա նկարահանվել է «Ջունգլիների գիրքը» եւ «Իսկական արյամբ» ֆիլմերում, ինչպես նաեւ գովազդներում ու երաժշտական տեսահոլովակում: Ընձառյուծն աշխատել է Աշերի, Անջելինա Ջոլիի, 50 Cent-ի ու այլ հայտնի արտիստների հետ, հաղորդում է Gazeta-ն: