Չինաստանի ոստիկանությունը երկրի հարավում 28 դրամանենգների է ձերբակալել՝ նրանց մոտից առգրավելով 210 մլն կեղծ յուան (մոտ 32,9 մլն դոլար): Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահներին հայտարարությունը:

Գործողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, Գուանդուն նահանգի Հուեյչժոու քաղաքում: Ոստիկանությունը խուզարկություն է կատարել արդյունաբերական ձեռնարկություններից մեկում եւ աղբի վերամշակման գործարանում, որտեղ հանցագործները 4 տպագրական մեքենաներ էին տեղադրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ոստիկանության հայտարարության համաձայն, կեղծ փողերը շրջանառության մեջ չեն հայտնվել: Չինաստանի ոստիկանությունն ամեն տարի մոտ 1000 հանցագործություն է հետաքննում, որոնք կապված են փողեր կեղծելու հետ: