Շենչժենում վաճառքի է դրվել սմարթֆոն, որը iPhone 6s-ի կատարյալ պատճեն է, արժեքն էլ՝ 91 դոլար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով International Business Times-ը:
Ինչպես եւ iPhone 6s-ը սարքն ունի 4.7 դյույմանոց էկրան, իսկ չափերն ու արտաքին տեսքը նույնությամբ կրկնում են Apple-ի սմարթֆոնը: Միեւնույն ժամանակ այն աշխատում է ОС Android-ով:
Կեղծիքի ներսում տեղադրված է պրոցեսորր ՝ 1.5 ՀՀց հաճախությամբ, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն ու 4 ԳԲ՝ տվյալների պահպանման համար: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկի թողունակությունը կազմում է 13 Մպ, իսկ ֆրոնտալինը՝ 2 Մպ: Սարքը բնօրինակից 10 անգամ էժան է ՝ 580 յուան կամ 91 դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շենչժենում iPhone 6s -ի վաճառքը սկսելուց առաջ մոտավորապես 30 կեղծ Apple Store էր բացվել: Այդ խանութների վաճառողներն առաջարկում են գնել iPhone 6s –ը կրկնակի գնով: Սակայն Շենչժենում միայն մեկ պաշտոնական Apple Store կա ու հինգ հավաստագրված դիլեր:





























