Կանադական Տորոնտոյում բար են բացել՝ նվիրված բազմաթիվ կինոսիրողների սիրելի հերոս, կախարդ Հարրի Փոթերին: Հաստատությունը կոչվում է «The Lockhart»՝ պրոֆեսոր Հիլդերոյ Լոքհարդի պատվին:
Ըստ Kedem-ի, բարում խորհրդավոր եւ կախարդական մթնոլորտ է տիրում. թույլ լույս, բազմերանգ լուսավորում, հնաոճ կահույք: Ինչ վերաբերում է ճաշացանկին. կոկտեյլներն ու խորտիկները նույնպես համապատասխան անվանումներ ունեն:
Բարում ըմպելիքներն այնպիսի անվանուներ ունեն, որ միայն պատումի իրական երկրպագուները կարող են դրանք կապել Հարրի Փոթերի հետ: Դա հասկանալու համար այցելուներն անվճար կոկտեյլ կստանան:




























