Գիտնականները հետազոտության արդյունքում ապացուցել են, որ խիղճ գոյություն ունի, ավելին, խղճի խայթը գլխուղեղի նորմալ աշխատանքի նշան է:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գլխուղեղի ինստիտուտի մասնագետների խոսքով, խիղճը, որպես մարդու ինքնավերահսկման մեխանիզմ, գոյություն ունի: Բացի այդ, խղճի խայթը հատուկ է նորմալ գործող ուղեղ ունեցող բոլոր մարդկանց:
Ըստ Informing-ի, ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Կիրեեւը նշել է, որ այսպես կոչված «ուղեղի ներսում սխալների ցուցիչը» թույլ չի տալիս սուտը ճշմարտության տեղ ընդունել: Սակայն «խղճի կետ» հաստատությունը գիտնականը հերքել է՝ նշելով, որ այդ մեխանիզմը որպես միասնական համակարգ է գործում:




























