Ավստրալիայի բնակչուհի Լյուսի Քելլին որոշել է ժամանակ չվատնել եւ նոր iPhone-ի համար հերթ կանգնելու է «ուղարկել» ռոբոտի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mashable.com-ին:

iPhone 6S եւ iPhone 6S Plus սմարթֆոնների վաճառքին քիչ ժամանակ է մնացել, այդ պատճառով «առաջին ալիքի» երկրներում մարդիկ արդեն սկսել են հերթեր կանգնել: Եվ մինչ Լյուսի Քելլին նստել է հարմարավետ գրասենյակում, նրա ռոբոտը, որին աղջիկը նույնպես Լյուսի է կոչել, հերթ է կանգնել սմարթֆոնի համար: Atomic 212 ընկերությունը, որտեղ աշխատում է Լյուսին, իր աշխատակիցների համար այդպիսի 6 ռոբոտ է մշակել:

«Մենք ռոբոտներին օգտագործում ենք ամեն ինչի համար, որպեսզի ցույց տանք, թե ինչի են ունակ նոր տեխնոլոգիաները: Սա լավ օրինակ է այն բանի, որ ապաբան տեխնոլոգիաներինն է»,- ասել է Լյուսին:

Նա նաեւ հավելել է, որ միայն IPad ունենալով՝ կարող ես կապի մեջ լինել ընկերների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ ես գտնվում: