Մոսկվայի ժամանակով 19:30-ից Facebook-ն անհասանելի էր օգտատերերի համար: Կայք մտնելու փորձի դեպքում հաղորդագրություն էր հայտնվում ծառայության աշխատանքում խնդիրների մասին, կամ բրաուզերը հաղորդում էր սերվերի անհասանելիության մասին: Չէր գործում նաեւ սոցիալական ցանցի բջջային հավելվածը: Այս մասին գրում է Gazeta-ն:
«Ինչ-որ բան այնպես չէ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կփորձենք հնարավորինս արագ վերացնել խափանումը»,- նշվում է կայքում:
Downdetector.com կայքի տվյալներով, խափանումը կարճաժամկետ բնույթ է ունեցել: Ներկայում Facebook-ի աշխատանքը վերականգնված է:




























