Ուկրաինայում կործանված Boeing-ի զոհերի նոր մնացորդներ են հայտնաբերել: Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարարության փոխանցմամբ, դրանք հայտնաբերել են Գրաբովո բնակավայրի հարեւանությամբ: Առաջիկայում դրանք կփոխադրեն Խարկով, իսկ այնտեղից՝ Ամստերդամ:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, դեռեւս չի պարզվել ավիաաղետի հետեւանքով զոհված 298 ուղեւորներից 2-ի ինքնությունը: Երկուսն էլ Նիդեռլանդների հպատակ են:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության՝ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթ իրականացնող Boeing 777 ուղեւորատար ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին, Ուկրաինայի արեւելյան Դոնեցկի մարզում: Աղետի հետեւանքով զոհվել են 283 ուղեւորներ եւ օդանավի անձնակազմի 15 անդամներ՝ 10 պետությունների քաղաքացիներ:




























