Սեպտեմբերի 25-ի երեկոյան Թբիլիսիում կրկնակի սպանություն է իրագործվել: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուխիանի շրջանի բնակելի շենքերից մեկի բակում 2 մարդու է գնդակահարել:

Ականատեսների խոսքով, մարդասպանը տղամարդ է, որը վերջերս է ազատ արձակվել բանտից, իսկ նրա զոհ են դարձել հարեւանները:

Հարբած տղամարդը գնդակահարել է 2 հոգու, որոնք նկատողություն են արել բակում, որտեղ երեխաներ են խաղում, ատրճանակ ճոճելու համար: Երկուսն էլ սրտի շրջանում մահացու վիրավորում են ստացել: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: