Ամերիկյան Բալթիմոր քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատակիցներն օդանավի բեռների հատվածում խոշոր թռչնակեր-սարդ են գտել եւ արգելել են Delta ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի չվերթը:
Սարդին նկատել են ուղեւորների ճամպրուկները տեղավորող աշխատակիցները: Միջատին արագորեն բռնել են, այնուհետեւ մի քանի ժամ շարունակ ստուգել ինքնաթիռի բոլոր հատվածները:
Ըստ The Guardian-ի, գրեթե բոլոր թռչնակեր-սարդերը թունավոր են: Առողջ մարդու համար դրանց խայթոցը մահացու չէ, սակայն կարող է ուժեղ ցավ առաջացնել, ինչպես նաեւ գիտակցության ժամանակավոր մթագնում: Սակայն դրանք կարող են մահացու վտանգ ներկայացնել փոքրիկների կամ թույնի հանդեպ զգայուն մարդկանց համար:





























