Լոս Անջելեսի օդանավակայանի 1-ին տերմինալի տարածքում ոստիկանությունը ռեկորդային քանակության միավոր հրազեն է հայտնաբերել ՝ 67 միավոր: Զենքը հայտնաբերվել է մեկ շաբաթվա ընթացքում՝ նշանակության վայր ուղարկվող ուղեբեռերում, հայտնում է տրանսպորտային անվտանգության վարչությունը, հաղորդում է Americaru-ն:
Նշված 67 միավոր զենքից 56-ը լիցքավորված պահեստատուփեր ունեին, իսկ 26-ը լիքը թմբկագլան: Հիմա վարչությունը նոր ջանքեր է գործադրում, որպեսզի փակի օդանավականների անվտանգության համակարգում հայտնաբերված ճեղքերը ու դադարեցնի զենքի տեղափոխումը: Նշում են, որ օդանավակայանի հսկիչ անցակետերում ուղեբեռերի եւ ձեռքի պայուսակների առաջին զննման ժամանակ զենքի վերոնշյալ միավորներից ոչ մեկը չէր հայտնաբերվել:
Այս տարվա ընթացքում օդանավակայանի աշխատակիցները ամերիկյան օդանավերով թռչող մարդկանց ուղեբեռերում ավելի քան 2 հազար ատրճանակ են հայտնաբերել:





























