Ֆինլանդիայի Լապպի նահանգի Կեմինմաա բնակավայրի ավտոսրահում երկու հրդեհի հետեւանքով 40 ավտոմեքենա է այրվել, եւս 2 մեքենա վնասվել է: Այս մասին գրում է Ilta-Sanomat-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի երեկոյան: Երբ հրշեջները դեպքի վայր են ժամանել, կրակն արդեն տարածվել է շենքում: Քիչ անց հաղորդում է ստացվել ավտոսրահից ոչ հեռու տեղակայված արհեստանոցում բռնկված հրդեհի մասին:
Այրված մեքենաների թվում են Kia եւ Nissan մակնիշների 10 նոր ավտոմեքենաներ, որոնց մի մասը շուրջ 60 հազար եվրո արժե: Նախնական տվյալներով, 1 մլն եվրոյի վնաս է հասցվել:
Gazeta-ի փոխանցմամբ, ավտոդիլերները նշել են, որ տեսահսկման խցիկները նկարահանել են մեքենաներն այրողներին. նրանք դիմակներով են եղել: Սակայն ոստիկանները չեն մեկնաբանում հրդեհման վարկածը:




























