Իսպանիայի Կոստա դել Սոլ հանգստավայրում մաքսանենգերը հանգստացողների աչքի առաջ թմրանյութի խոշոր խմբաքանակ են տեղափոխել։ Թմրադիլերները նավակով ժամանել են ափ եւ առանց թաքնվելու կանեփով լի պարկերը տեղափոխել են մոտակայքում կայանած բեռնատարը։ Ականատեսների վկայությամբ Իսպանիա է բերվել մոտ 2 տոննա թմրանյութ, հայտնում է Mirror Online-ը։
Հանգստացողներից ոչ ոք ոստիկանություն չի զանգահարել։ Սակայն նրանցից մեկը բջջային հեռախոսով նկարել է կատարվածը եւ տեղադրել համացանցում, գրում է Lenta-ն։
Պարբերականը հիշեցնում է, որ այս տարի համացանցում նմանատիպ մի էլ էր տեսահոլովակ էր հայտնվել։ Իշխանությունները նշել են, որ իրենք բավականաչափ ռեսուրսներ չունի տեղանքում մանրամասն հսկողություն իրականացնելու համար։





























