Ընդհանուր առմամբ, Փարիզում ահաբեկչություններից 153 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչներին:
Միաժամանակ, նշվում է, որ նրանցից 112-ը մահացել են «Բատակլան» համերգասրահում: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենայի խոսքով, 4 ոստիկաններ մահացել են «Բատակլան» համերգասրահի գրոհի ժամանակ, երբ մահապարտ ահաբեկիչները «շահիդի գոտիով» պայթեցրել են իրենց:
Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչության 6 դրվագներով: Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ քաղաքի 6 տարբեր վայրերում:
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկություններ չկան:





























