11 օր առաջ՝ նոյեմբերի 24-ին, Թուրքիայի ՌՕՈւ-ն խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Օդաչուն սպանվել էր, իսկ շտուրմանին փրկել էին Ռուսաստանի եւ Սիրիայի հատուկ նշանակության ջոկատայինները: Ռուս-թուրքական այդ պահին անամպ հարաբերությունների համար անսպասելի միջադեպից անմիջապես հետո հնչեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների կոշտ հայտարարությունները:
Նոյեմբերի 24
Ռուսաստանի դիրքորոշումը
17.14 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին. Այսօրվա իրադարձությունը լուրջ հետեւանք է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ Թուրքիային վերաբերվել ենք որպես բարեկամ պետության: Չգիտեմ, թե ում էր դա պետք:
17.16 Պուտին.Սու-24-ի վրա հարձակումը մեջքից հարված էր: Սա այն դեպքում, երբ մենք ամերիկացի գործընկերների հետ համաձայնություն էինք ստորագրել օդային միջադեպերի նախազգուշացման մասին: Թուրքիան նրանց շարքերում է, որոնք հայտարարել էին, որ ամերիկյան կոալիցիայի կազմում պայքարում են ահաբեկչության դեմ:
17.19 Պուտին. Թուրքիայի ղեկավարությունը Ռուսաստանի հետ անմիջապես կապ հաստատելու փոխարեն դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ասես թե Ռուսաստանն է խոցել նրանց օդանավը:
17.21 ՊՆ. Սու-24-ը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը:
17:23 Պուտին. Սիրիայում ահաբեկիչների գրաված տարածքներից նավթ մատակարարվում Թուրքիա:
18:59 Արտգործնախարար Լավրովը չեղարկում է իր այցը Թուրքիա:
22.22 ՌԴ Գլխավոր շտաբը դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական գծով բոլոր կապերը:
23.12 ՊՆ. Սու-24-ը խոցելուց առաջ թուրքական կողմը չի փորձել կապ հաստատել ռուսական ինքնաթիռի անձնակազմի հետ:
Թուրքիայի դիրքորոշումը
14.54 Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանձնարարում է ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ խորհրդակցություններ անցկացնել խոցված օդանավի հարցով
16.39 Անկարայում ՌԴ դեսպանատան խորհրդականին հրավիրում են Թուրքիայի ԱԳՆ:
18:11 Դավութօղլու. Մեր օդային եւ ցամաքային սահմանների պաշտպանությունը միջազգային եւ ազգային պարտականությունն է:
18:22 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր պալատում շտապ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում:
18:24 ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամ երկրների դեսպանները հրավիրվում են Թուրքիայի ԱԳՆ:
22.43 Էրդողանը ԱԽ նիստից հետո. Չնայած զգուշացումներին, անհայտ երկրի օդանավը խախտում էր մեր սահմանը։ Այդ անհայտ երկրի օդանավը 10 անգամ զգուշացվել է, որից հետո միջամտություն է եղել:Մենք ցավ ենք ապրում, որ նման իրավիճակի առաջ ենք կանգնել։
ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը
16.22 ՆԱՏՕ-ն նոյեմբերի 24-ին, Թուրքիայի հարցման համաձայն, Սիրիայում ռուսական օդանավի միջադեպի կապակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում:
17.30 ԱՄՆ զինվորականները հայտարարում են, որ կապ չունեն Սու-24 օդանավը խոցելու հետ:
19.47 Պենտագոն. ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված՝ Սիրիայում օդային միջադեպերը կանխելու մասին փոխըմբռնման համաձայնությունը չի վերաբերում ինքնապաշտպանական այնպիսի սուվերեն գործողությունների, ինչպիսիք ձեռնարկել է Թուրքիան:
20.58 Պենտագոն. Թուրքական օդանավերը ռուս օդաչուներին զգուշացրել են Թուրքիայի օդային տարածք մտնելու մասին:
21.38 ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա. Թուրքիան իրավունք ունի պաշռպանել իր օդային տարածքը:
22.23 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն ՌԴ ներկայացուցիչների հետ կապ չի հաստատել Թուրքիայի կողմից Սու-24-ը խոցելուց հետո:
23.43 Սթոլթենբերգը չի բացահայտում ՆԱՏՕ-ի ունեցած տեղեկություններն այն մասին,թե ինչպես է խոցվել ռուսական օդանավը:
ԵՄ եւ ՄԱԿ դիրքորոշումը
18.08 Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կողմերին սառնասրտություն պահպանելու կոչ է անում:
22.50 ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար:.
Նոյեմբերի 25
Ռուսաստանի դիրքորոշումը
13.12 Պուտին.Թուրքիայի գործող ղեկավարությունը նպատակամղված աջակցում է երկրի իսլամացմանը:
14.51 Պեսկով.Սու-24-ը խոցելուց հետո Պուտինը չի շփվել Էրդողանի հետ:
15.19 Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի. Թուրքիայի հարցերը պետք է լուծել, եւ պետք է դա անել ուրիշի ձեռքերով: Հայերը վաղուց են ատում թուրքերին, եթե մենք թույլ տանք նրանց ազատագրել իրենց արեւմտյան տարածքները, նրանք հաճույքով դա կանեն: Հայերն արդեն դա արել են 1918 թվականին, սակայն այն ժամանակ Մոսկվան չօգնեց, նա անցավ Թուրքիայի կողմը:
16.06 Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ:
16.15 Կրեմլում վերլուծում են Թուրքիայում ատոմակայան կառուցելու հեռանկարը :
16.20 Սերգեյ Լավրով. Մոսկվան ուզում է հասկանալ, թե Թուրքիան խորհրդակցել է արդյոք ԱՄՆ-ի հետ ռուսական Սու-24-ին հարվածելուց առաջ։
18.16 Լավրովը համաձայնություն չի տվել Չավուշօղլուի հետ հանդիպման մասին Անկարայի առաջարկներին:
18.35 Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշում է, որ Սու-24-ը խոցելը պլանավորված ակցիա է հիշեցնում:
18.36 Պետդումայում օրինագիծ է ներկայացվում Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիային պատասխանատվության կոչելու մասին:
18.49 Սու-24-ի ողջ մնացած օդաչուն հայտնում է, որ Թուրքիայի կողմից զգուշացում չի եղել:
Թուրքիայի դիրքորոշումը
01.53 Էրդողանի փեսան, Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Բերաթ Ալբայրաքը պնդում է, թե Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունը չի խախտվի:
02.19 Էրդողանը հեռախոսազրույց է ունենում Օբամայի հետ:
14:23 Էրդողան. Ոչ ոք թող չմտածի, թե լուռ կմնանք, եթե կխախտվի մեր սահմանների անվտանգությունը։ Այս միջադեպի լարվածությունը մեծացնելու որեւէ մտադրություն չունենք։ Մենք պարզապես մեր սահմանների ու մեր եղբայրների իրավունքն ենք ապահովում:
16:01 Դավութօղլու. Մեր տնտեսական, քաղաքական ու մշակույթային կապերը Ռուսաստանի հետ ծայրաստիճան ուժեղ են: Սակայն տեղի է ունեցել միջադեպ, որը չէինք ցանկանա։ Դեպքից հետո իրականացրել ենք համապատասխան դիվանագիտական միջոցառումները։ Դիմել ենք ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, քանի որ խախտվել է նաեւ ՆԱՏՕ-ի սահմանը: Չի կարող որեւէ խոսք լինել, թե տեղի ունեցածն ուղղված էր Ռուսաստանի դեմ:
Նոյեմբերի 26
Ռուսաստանի դիրքորոշումը
10.46 Ռուսաստանը չեղյալ է հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ռուս-թուրքական գագաթնաժողովը:
11.47 ՌԴ-ն լրացուցիչ ստուգումներ եւ խստացված հսկողություն է սահմանում Թուրքիայից ներմուծվող պարենամթերքի նկատմամբ:
15.43 Պուտին. Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ղեկավարությունը գիտակցաբար է ռուս-թուրքական հարաբերությունները փակուղի մղում: Շատ ենք ցավում այդ կապակցությամբ:
15.47 Պուտին. Թուրքիան մինչ այժմ ներողություն չի խնդրել Սու-24 օդանավը խոցելու համար: Ո՛չ վնասի եւ կորստի հատուցման առաջարկ է եղել, ո՛չ էլ մեղավորներին պատժելու խոստում:
16.16 Մեդվեդեւը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախապատրաստման համար երկու օր է տվել:
17.14 Թուրքական շուկան կփակվի ռուս ավիաընկերությունների համար:
20.33 ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ Թուրքիայի Զինված ուժերը խզում են փոխգործակցության բոլոր ուղիները:
22.20 Սու-24-ի կործանումից հետո Ռուսաստանի ՆԳՆ-ն հատկապես ուշադրության կենտրոնում կպահի Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի դիրքորոշումը
17.55 Եթե Թուրքիայի օդային սահմանի նույն խախտումն այսօր էլ լինի, Թուրքիան նույն պատասխանն է տալու:Սակայն դա սկսել է բացասաբար անդրադառնակլ Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքակլան եւ տնտեսական կապերի վրա, ինչն անթույլատրելի է:
20.48 Թուրքիան հրաժարվում է Ռուսաստանին Սու-24-ի վրա հարձակման մասին նյութեր տրամադրել:
21.51 Էրդողան. Ռուսական օդանավի միջադեպից հետո Պուտինը չպատասխանեց իմ զանգին:Եթե հայտնի լիներ, որ օդանավը ռուսական է, գուցե զգուշացումներն այլ կերպ կլինեին:
23.57 Թուրքիան ներողություն չի խնդրելու օդանավը խոցելու համար։ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի:
Նոյեմբերի 27
Ռուսաստանի դիրքորոշումը
12.41 ՌԴ մշակույթի նախարար. Ռուսաստանի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության խաչվող տարիներ չեն անցկացվի:
14.35 Պեսկով. Էրդողանը փորձել է զանգահարել Վլադիմիր Պուտինին Սու 24-ի վրա հարձակումից 7-8 ժամ հետո:
19.46 Լավրով. Սիրիա-թուրքական սահմանի փակումը կնպաստի Սիրիայում ահաբեկչության խնդրի լուծմանը:
Թուրքիայի դիրքորոշումը
18.05 Էրդողան. Ռուսաստանին խորհուրդ ենք տալիս կրակի հետ չխաղալ:
Նոյեմբերի 28
Ռուսաստանի դիրքորոշումը
00.05 Ռուս սահմանապահները հետ են ուղարկում Թուրքիայի քաղաքացիներին՝ ասելով՝ Էրդողանին կբարեւեք:
12.39 Պեսկով. Մոսկվան տեղեկություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու` նավթային բիզնեսով հետաքրքրվելու մասին:
21.27 Պուտինը Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրում:
21.46 Պուտինն արգելում է չարտերային չվերթները Թուրքիա:
22.05 Պուտինը Թուրքիայի հետ անվիզա ռեժիմը չեղարկելու հրաման է ստորագրում:
22.12 Պուտինն արգելում է ՌԴ-ում գործատուներին 2016 թվականից գործի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին:
22.26 Պուտինը որոշում է սահմանափակել Թուրքիայից ապրանքների ներմուծումը:
Թուրքիայի դիրքորոշումը
20.31 Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն. ՌԴ-ում ապրող Թուրքիայի քաղաքացիները ճնշումների են ենթարկվում պետական մարմինների կողմից:
Նոյեմբերի 29
Թուրքիայի դիրքորոշումը
15.37 Դավութօղլու. Անկարան առաջնահերթ է համարում Մոսկվայի հետ կապի բոլոր ուղիները բաց պահելը: Ռուսաստանի համար Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները նույնքան կարեւոր են, որքան Թուրքիայի համար՝ Ռուսաստանի հետ:
ԵՄ դիրքորոշումը
19.37 Դոլանդ Տուսկ. Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները միգրացիոն հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի քննարկման թեմաներից մեկը կլինեն:
Նոյեմբերի 30
Ռուսաստանի դիրքորոշումը
18.34 Ռուսաստանը չեղարկում է 2016թ. հայտարարված ռուս-թուրքական համագործակցության տարին:
18.48 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Փարիզում ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել ռուսական Սու-24 ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ:
22.34 Պուտինը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մասին. Ես անձամբ ցավում եմ, քանի որ ինքս շատ բան եմ երկար տարիներ արել այդ հարաբերությունները կառուցելու համար:
22.35 Պուտինը Փարիզում ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթնաժողովի ժամանակ չի հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի դիրքորոշումը
17.13 Դավութօղլու. Մեր օդային տարածքը պաշտպանելը պարտականություն է։ Ոչ մի երկիր թող մեզնից ներողություն չսպասի:
ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը
15.40 ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը:
18.04 Թուրքիան ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ԱՄՆ-ի հետ չի համակարգել ռուսական Սու 24 ռմբակոծիչը խոցելու իր որոշումը. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութ:
Դեկտեմբերի 1
Թուրքիայի դիրքորոշումը
13.12 Դավութօղլու. Ռուսաստանին կոչ ենք անում բացել ռազմական շփումը՝ նման միջադեպերից խուսափելու համար:
01.03 Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ ԻՊ-ից նավթ ենք գնում․ Էրդողան:
Ռուսաստանի դիրքորոշումը
15.34 Պեսկով. Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կապի վերոհիշյալ ուղիները գոյություն ունեին նաեւ անցյալում, սակայն դրանք հնարավորություն չտվեցին խուսափել ռուսական Սու-24-ին պատահած ողբերգությունից:
18.48 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանն արգելում է Թուրքիայից ներկրել ելակ, մանդարին, նարինջ, խաղող, լոլիկ, բրոկոլի, խնձոր, տանձ, նեկտարին, մորի, աղ, սառեցված թռչնամիս, մեխակներ:
ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը
14.49 Օբամա. Միացյալ նահանգները պաշտպանում է Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը:
15.53 ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիայի հակաօդային պաշտպանությանը:
21.37 Սու-24-ի հետ կապված միջադեպից հետո ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը:
Դեկտեմբերի 2
Թուրքիայի դիրքորոշումը
03.44 Դավութօղլու. Մենք ռուսական գազին այլընտրանք ունենք:
12.35 Դավութօղլու. Ռուսաստանը Սիրիայում թե մեր ազգակիցներին էր սպանում, թե փախստականների հոսքն ուղղում Թուրքիա, թե խախտում մեր օդային սահմանը:
Ռուսաստանի դիրքորոշումը
15.37 Լավրովը հնարավոր է համարում, որ Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24» օդանավի ոչնչացումը Սիրիայի հարցով վիեննական բանակցությունների անցկացմանը խանգարելու փորձ է:
16.27 ՊՆ. Թուրքական բարձրագույն իշխանությունը եւ անձամբ նախագահ Թայիփ Էրդողանը ներգրավված են սիրիական եւ իրաքյան նավթի անօրինական արդյունահանման եւ տեղափոխման գործում:
19.12 Ռուսական ռազմական օդանավը 5 տոննա զենք եւ զինամթերք է նետում Սիրիայի քրդերին:
ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը
15.45 Քերրի. Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են փակել Սիրիայի հետ սահմանը:
Դեկտեմբերի 3
Թուրքիայի դիրքորոշումը
00.36 Էրդողան.Թուրքիան այնքան չի կորցրել խիղճը, որպեսզի ԻՊ-ից նավթ գնի: Եթե դա ապացուցեն, ես նախագահի աթոռին մեկ վայրկյան էլ չեմ մնա։ Սակայն նման բան ապացուցել չկարողացողներն էլ պետք է չմնան իրենց աթոռներին:
17.04 Էրդողանը պնդում է, թե ռուսներն են ԻՊ-ից նավթ գնում:
19.47 Բելգրադում Լավրովը 40 րոպե տեւողությամբ հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ:
20.16 Դավութօղլու. Երբ ՌԴ-ի համար ծանր ժամանակներ էին, Թուրքիան նրա դեմ պատժամիջոցներ չկիրառեց: Հիմա Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ: Դա երկու կողմին էլ վնաս կհասցնի: Պուտինը պետք է թուլացնի լարվածությունը:
Ռուսաստանի դիրքորոշումը
00.48 Լավրով. ՌԴ-ն ՄԱԿ-ին կներկայացնի փաստեր, որ ԻԼԻՊ-ի նավթը Թուրքիա է գնում:
13.41 Պուտին. Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու արեցին դա: Ցանկացած հարց կարելի է լուծել լրիվ այլ եղանակով: Մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ ամենազգայուն հարցերի վերաբերյալ: Միայն Ալլահը գիտե, թե նրանք ինչու արեցին դա: հավանաբար Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին` նրան զրկելով բանականությունից ու դատողությունից: Մենք դեռեւս շատ կհիշեցնենք այն մասին, ինչ արեցին եւ նրանք շատ անգամներ կափսոսան արածի համար: Մենք գիտենք, թե ինչ է պետք անել:
13.48 Պուտին. Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում զբաղվում իր գրպանը լցնելով:
14:10 Պուտին. Մենք զենք չենք թափահարում, սակայն Թուրքիան միայն լոլիկներով գլուխը չի ազատի:
15.38 ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակ. «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը դադարեցվել է:
21.56 Լավրով. Ռուսաստանը ոչ մի նոր բան չլսեց Թուրքիայի ԱԳ նախարարից:
Դեկտեմբերի 4
Թուրքիայի դիրքորոշումը
14.06 Դավութօղլու. Մենք չենք կարող ընդունել իրականության հետ կապ չունեցող պնդումները։ Ռուսական կողմը բազմաթիվ անգամ խոսք էր տվել, որ չի խախտի մեր սահմանը։ Մենք միշտ կարեւորություն ենք տվել Ռուսաստանի հետ հարաբերություններին:
21.31 Դավութօղլու. Թուրքիան Ռռուսաստանի պատժամիջոցների դեմ երեք փուլից բաղկացած փաթեթ է պատրաստում:
Այսօրվա դրությամբ երկկողմ հարաբերությունները, որոնք դեռ վերջերս ռազմավարական էին համարվում, խզման եզրին են: Կողմերից ոչ մեկը չարձագանքեց հակամարտության լուծմանն աջակցելու Բաքվի եւ Աստանայի առաջարկներին:Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները աչքի են ընկնում ծայրահեղ ամբիցիոզ պլաններով եւ շարունակում են կոշտ դիրքորոշում զբաղեցնել: Կրեմլի պատժամիջոցները ցավոտ հարված են ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ հենց Ռուսաստանի համար, սակայն Մոսկվան անհնար է համարում գոնե մեկ քայլ հետ կատարելը:




























