Պեկինի տարրական ու միջնակարգ դպրոցներում բացօթյա պարապմունքները սմոգի պատճառով հետաձգվել են:

Ըստ մայրաքաղաքի կրթության հանձնաժողովի կարգադրության՝ բացօթյա միջոցառումները, որոնք ծրագրված են դեկտեմբերի 7-9 ժամանակահատվածում, կհետաձգվեն՝ Պեկինի իշխանությունների կողմից հայտարարված բնապահպանական սպառնալիքի «նարնջագույն» մակարդակի կապակցությամբ:

Մի շարք դպրոցների թույլատրվել է պարապմունքները ինտերնետի միջոցով կազմակերպել՝ աշակերտներին թույլ տալով նշված օրերին տանից դուրս չգալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնել էին, որ ավելի քան 2 հազար արտադրություն Չինաստանում սմոգի պատճառով դադարեցրել են իրենց աշխատանքը:

Պեկինի իշխանությունները նոյեմբերի 29-ին էին հայտարարել բնապահպանական տագնապի «նարնջագույն» մակարդակ: