Համաշխարհային շուկան լեցուն է նավթով, եւ այդ իրավիճակը 2016 թվականին կպահպանվի: Ըստ Platts-ի, Դոհայում անցկացվող նավթավերամշակման տեխնոլոգիաների միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ֆրանսիական Total նավթագազային կոնցեռնի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույանեն:

Նրա խոսքով, 2016 թվականի կեսերին, ամեն դեպքում, պետք է նավթի արդյունահանման ծավալների կրճատում սկսվի:

ՕՊԵԿ-ի վիճակագրության համաձայն, 2014 թվականին աշխարհում օրական միջինը 73.4 մլն բարել նավթ է արդյունահանվել, ինչը 0.7%-ով ավելի է 2013 թվականի համեմատ: Անցյալ տարի նավթի արդյունահանումն ավելացրեց ԱՄՆ-ն:

Ամերիկյան ConocoPhillips կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռայան Լենսը Դոհայում լրագրողներինա ասել է, որ ԱՄՆ-ում արդյունահանումը կրճատվել է՝ հասնելով օրական 9.1 մլն բարելի, ի տարբերություն մայիսի 9.5 մլն բարելի: Իսկ 2016 թվականին արտադրությունը կարող է կրճատվել եւս օրական 500 հազար բարելով: